masisit_logo  

MasisIT կայքի մշակումներ:

Windows ԳՀ-ի և ՀՎՏ-ի հեղինակային

մշակումներ:

Կայքը մշակման փուլում է

Microsoft® Windows® hy հայերեն հեղինակային հավաքածուներ

WINDOWS ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԳՀ) և ՀԵՏՎԻՆԴՈՒԶՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ (ՀՎՏ) (HWT, անգլերեն WPI-ից) ԾՐԱԳՐԱՇԱՐԵՐԻ ՀԱՅԵՐԵՆԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԵՂԻՆԱԿԸ ՍՏԵՂԾԵԼ Է "ԻՐ ՀԱՄԱՐ", WINDOWS ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ և ՀՎՏ ՏԵՂԱԿԱՅԻՉԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՍ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԴԱՐՁՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՆԱԽՔԱՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ DVD-ԻՑ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՍ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԿՈՇՏ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ:

   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Սույն հավաքածուն Ձեզ ներկայացվում է բացառապես ծանոթանալու նպատակով: Բոլոր իրավունքները որոշ արտադրանքների համար պատկանում են իրենց իրավատիրոջը: Եթե դուք օգտագործում եք այս հավաքածուի որևէ արտադրանք, ապա ենթադրվում է, որ դուք ունեք նրա արտոնագիրը, այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը սպառվելուց հետո (30 օր): Հավաքածուի մեջ ներառված ծրագրաշարերի անօրինական օգտագործման համար և օգտագործելու ժամանակ առաջացած հետևանքների համար հեղինակը պատասխանատվություն չի կրում: Հավաքածուն ստեղծվեել է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱ և Ձեր կողմից օգտագործվում է Ձեր կամքով:


back next

Էկրանի պատկերներ


   
   
   
   

Տեղակայիչի էկրանի պատկերներ


      
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

Windows 7 x86-x64 Bnorinak Armenian/Russian by val999® 07.2015 (32/64 բիթ) DVD9 new


Ծրագրի անունը: Microsoft® Windows® 7™ Hy x86/x64 SP1
Ծրագրի վարկածը: 6.1.7601.17514 Service Pack 1 Հավաքածու 7601
Մշակողի պաշտոնական կայքի հասցեն: www.microsoft.com
Միջերեսի լեզուն: Հայերեն (Armenian)
Բիթայնություն: 32/64 բիթ (x86/x64)
Բուժումը: փաթեթում է, դեղորայքի տեսակը: փաթչ
Թողարկման ամսաթիվը: հուլիս 2015 թ. (ինտեգրված արդիացումներով)
Հավաքածուի հեղինակը: val999® / http://masisit.com

Համակարգային նվազագույն պահանջները:
   - 32/64-բիթ (x86/x64) ( 32-բիթ համակարգի համար) կամ 64-բիթ (x64) մշակիչ ( 64-բիթ համակարգի համար) 1 գիգահերց պարբերական հաճախությամբ (ԳՀց) կամ բարձր;
   - 1 գիգաբայթ (ԳԲ) (32-բիթ համակարգի համար) կամ 2 ԳԲ (64-բիթ համակարգի համար) ֆիզիկական հիշողություն ( ԸՄՀ, RAM,ОЗУ);
   - 20 գիգաբայթ (ԳԲ) (32-բիթ համակարգի համար) или 25 ԳԲ (64-բիթ համակարգի համար) տարածք կոշտ սկավառակի վրա;
   - տեսաքարտ DirectX 9 աջակցմամբ:

Նկարագրություն: Հավաքածուն մշակվել է Microsoft Windows 7 with SP1 Updated 12.05.2011 (MSDN) Գործադիր համակարգի ռուսական բնօրինակերի պատկերների հիման վրա և պարունակում է բոլոր վարկածները՝ Windows 7 Starter x86, Windows 7 Home Basic x86/x64, Windows 7 Home Premium x86/x64, Windows 7 Professional x86/x64, Windows 7 Ultimate x86/x64, Windows 7 Enterprise x86/x64 :
    Բոլոր վարկածները
ինտեգրված են միայն կարևոր և ենթադրելի արդիացումներով մինչեւ 2015 թվականի հուլիս ամիսը ներառյալ, MsDART 7 (x86)-ը (Windows PE-ի (x86) եւ Windows RE-ի համար), MsDART 7 (x64)-ը (Windows PE-ի (x64) եւ Windows RE-ի համար) եւ հայերեն մասնակի միջերեսի փաթեթը (LIP-hy-AM): ինչպէս նաև համակարգը տեղակայող Windows PE-ի հիմնական հաղորդումների հայերենացված տարբերակը և միացված են մեկ պատկերում՝ Microsoft (AIK)-ի օգնությամբ:
    Հավաքածուն մշակվել է նրանց խնդրանքով՝ ում տեղակայումից հետո պետք է մաքուր համակարգ՝ առանց փոփոխությունների, իսկ ոճավորման հարցերով պատրաստ է զբաղվել ինքուրույն:
    Հավաքածուն հիմնված է MICROSOFT MSDN պաշտոնական պատկերների վրա.
ru_windows_7_ultimate_with_sp1_x86_dvd_u_677463.iso
ru_windows_7_ultimate_with_sp1_x64_dvd_u_677391.iso
ru_windows_7_enterprise_with_sp1_x86_dvd_u_677692.iso
ru_windows_7_enterprise_with_sp1_x64_dvd_u_677671.iso

Ինտեգրված են.
  Համակարգը տեղակայող Windows PE-ի հիմնական հաղորդումների հայերենացված տարբերակը (LIP-երի դեպքում Windows PE-ի համար Microsoft-ը թարգմանություններ չի մշակում) :
  Հայերեն մասնակի միջերեսի փաթեթը (LIP-hy-AM):
  Մինչեւ 2015 թ-ի հուլիսի 20-ը կարեւոր եւ ենթադրելի արդիացումները:
  Տեղակայման սկզբում (բիթի ընտրությունից հետո) ավելացված է մեկնարկային ընտրացանկ (նայիր Էկրանի հանույթնեը, (նկարները)):
  Պատկերը նախատեսված չէ աշխատող ԳՀ-ից տեղակայելու համար, ինչպես նաեւ UEFI հնարավորությամբ GPT սկավառակներով համակարգիչների վրա տեղակայելու համար:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
  ԳՀ-ի տեղակայման ժամանակը տատանվում է 20-ից 50 րոպեի սահմաններում՝ կախված բիթի(32/64), վարկածի(ultimate, enterprise եւ այլն) եւ համակարգչի հզորությունից:
  Պատկերի պարունակուփյունը կարելի է տեղափոխել մեկնարկային կրիչի, կամ DVD սկավառակի վրա՝ մեկնարկային կրիչներ ստեղծելու համապատասխան ընթացակարգով (նայիր նկարագրությունը):

Առաջարկություններ եւ կարեւոր խորհուրդներ.
1. Պատկերը նախատեսված չէ տեղադրված ԳՀ-ի միջավայրից տեղակայելու համար:
2. Պատկերի աշխատունակությունը երաշխավորվում է միայն "մաքուր" տեղակայման դեպքում, այսինքն համակարգչի սկզբնական մեկնարկից հետո մաքուր ձեւաչափված բաժնում (սկավառակում):
3. Ամենահուսալի եւ անսխալ տեղակայումը կատարվում է գրած DVD-ից՝ որակով գրված լինելու եւ լիովին աշխատունակ սկավառակավարի առկայության դեպքում:
4. USB մեկնարկային կրիչ ստեղծելու ամենապարզ եղանակը հանդիսանում է Windows7-USB-DVD-tool կամ Rufus ծրագրերի կիրառումը սովորական BIOS-ով եւ MBR նիշքային համակարգով համակարգիչների վրա: USB մեկնարկային կրիչ ստեղծելու ուրիշ ծրագիր օգտագործելու դեպքում պատասխանատվությունը ընկնում է ձեր վրա:
UEFI-ով եւ GPT սկավառակային համակարգով համակարգիչների վրա տեղակայումը այս հավաքածուն չի աջակցում: Խորհուրդ է տրվում միացնել BIOS-ի սովորական միջերեսը, իսկ GPT սկավառակը ձեւափոխել MBR-ի:

Լրացուցիչ նյութեր.

Տեղակայումից հետո Համակարգի արմատային պանակում առկա են լրացուցիչ նյութեր:
"Masis_inst" տեղադրման համար լրացուցիչ ծրագրեր եւ փլագիններ (խորհուրդ է տրվում տեղադրել):
ԳՀ-ի տեղակայումից հետո խորհուրդ է տրվում տեղադրել հետեւյալ գործադիրները.
- DirectX [June 2010], - Մուլտիմեդային գործադիրների համար գրադարանների փաթեթ:
- Cpldapu v13.11b Ru (x86), - Հսկիչ վահանակի համար լրացուցիչ ծրագրույթներ:
- Paint.NET v3.5.11 Ru (x86), - Անվճար ցանցային գծապատկերային խմբագրիչ: Անհրաժեշտ է ինտեգրել RuntimePack-ի հետ համատեղ:
- WinRAR v5.10 hy (x86\x64), - Windows-ի համար ամենահայտնի փաթեթավորիչներից մեկը:
- Unlocker v1.9.2 Ru (x86\x64), - Օգտագործման մեջ գտնվող նիշքերի ապաարգելափակող գործադիր:
- Rainmeter v3.0.1 Ru (x86\x64), - Համակարգչի պաշարները դիտազննող գործադիր:
- 7-Zip v9.20 hy (x86\x64), - Բարձր աստիճանի սեղմող անվճար փաթեթավորիչ:
- HashTab v5.1.0.23 Ru (x86\x64), - Ներբեռնած նիշքերի հսկիչ գումարը հաշվում և համեմատում:
- Microsoft VISUAL C, -
- .NET Framework 4.5.2 Full x86-x64 Slim, - Ծրագրային տեխնոլոգիա՝ նախատեսված սովորական և WEB գործադիրների համար: Այս փաթեթը պարունակում է x86/x64 տեղադրիչներ: Արդիացումները ինտեգրված են:
- Microsoft Silverlight 5.0 v5.1.40416.0 Ru (x86\x64), - դիտարկիչների կապակցվող հանգույց-գործադիր՝ միավոող շարժունացման, տեսա-ձայնային և համագործակցության գործառույթները:
- Java SE Runtime Environment 7.45, - Sun Microsystems-ի կողմից ստեղծված կատարողական միջավայր, գործարկելու և օգտագործելու համար գործադիրները՝ գրված Java ծրագրային լեզվով:
- Adobe Flash Player IE v18.0.0.209] (x86\x64), - Կատարում է Adobe Flash-ի տեղադրում՝ IE-ի Flash շարժունացումներ դիտելու համար::
- Adobe Flash Player FE v18.0.0.209 [ActiveX & Plugin] (x86\x64), - Կատարում է Adobe Flash-ի ActiveX և Plugin բաղադրիչների տեղադրում՝ Flash շարժունացումներ դիտելու համար:
- Adobe Shockwave Player v12.1.9.159 (x86), - Թույլէ տալիս նվագարկել Flash-շարժունացումներ՝ օգտագործելով վեկտորային 3D-գծապատկերային տեխնոլոգիան, Flash-խաղեր և ուրիշ փոխազդու միավորներ:
- Total Commander (x86\x64), - Windows-ի համար ամենահզոր և կայուն նիշքային կառավարիչ՝ օժտված հարմար օգտվողի միջերեսով: Total Commander-ը շարունակում է երկվահանակային նիշքային կառավարիչների բարի ավանդույթը, բայց տարբերվում է իր հարուստ գործառույթներով և հարմարություններով:
Դիտողություն. ողջ լրացուցիչ նյութերը նախատեսված են ինքնուրույն տեղադրելու համար՝ ըստ ձեր ցանկության:

Պատկերի հսկիչ (ստուգիչ) գումարներ.

hy_windows_7_with_sp1_x86_x64_dvd9_u_2015_07.iso
CRC32:  B1E52385
MD5:  4B619DC5EBC348113B1F3D3825F832EE
SHA-1:  73929A742D68D6E53A28B3C442FF506917B33E25
Չափը: 7.51 ԳԲ (8,073,904,128 բայթ).

Հայերեն մեկնարկիչի նկարագրությունը՝ val999-ից:


Գործադիրների կազմը(x86):
նայիր էկրանի պատկերները.

Գործադիրների կազմը(x64):
նայիր էկրանի պատկերները.

Համակարգի գործունացում:

Համակարգը գործունացնելու համար օգտվեք Ձեր արտոնագրից կամ մտածեք այն ձեռք բերելու մասին: ՈՒմ ձեռք չի տալիս այդ տարբերակը, ապա

1. Անջատում ենք համացանցը և հակավարաքային ծրագիրը (եթե տեղադրված է)!
2. Արմատային պանակից բացում ենք "Masis_Inst\Programs\Activation\" պանակը:
3. Գործարկում ենք "Activation.exe" նիշքը, սեղմում Install և սպասում մինչև հայտնվի հաջող գործունացման և վերամեկնարկի անհրաժեշտության վերաբերյալ հաղորդումը:
4. Սեղմում ենք "Restart" և վերամեկնարկից հետո ստուգում արդյունքը:
5. Անհաջողության դեպքում 3-րդ կետը կրկնում ենք: Արդյունքը գրեթե 100% է:
Հաջող գործունացումից հետո համակարգը կանցնի իսկության ստուգումը և առանց սահմանափակման կներբեռնի բոլոր արդիացումները:
     Դիտողություն. Եթե բոլոր դեպքերում չի հաջողվում գործունացնել, ապա հնարավոր է սկավառակի վրա առկա է գործունարարի ուրիշ վարկած:
     Նախազգուշացում, կիրառելով գործունարարը դուք խախտում եք Microsoft միավորման հեղինակային իրավունքը և դրա համար պատասխանատվությունը կրում եք միայն ԴՈՒՔ:

Հավաքածուի նախորդ տարբերակի նկատմամբ տարբերությունները:

- Ինտեգրված են մինչեւ 2015 թ-ի հուլիսի 20-ը ներառյալ արդիացումները:
- MsDART 7 (x86)-ը (Windows PE-ի եւ Windows RE-ի համար):
- MsDART 7 (x64)-ը (Windows PE-ի եւ Windows RE-ի համար) :

ԳՀ-ի տեղակայման նկարներով հրահանգ:


                 
  Դիտողություն. նկարները ցուցադրված են տեղակայման ընթացքի վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ   կազմելու համար, կոշտ սկավառակների կազմը և չափերը տարբեր համակարգիչներում լինում են տարբեր, բայց նրանց հետ աշխատելու սկզբունքը խորհուրդ է տրվում պահպանել ինչպես նկարագրված է ճեպապատկերներում:

Դիտողություններ եւ օգտակար խորհուրդներ հավաքածուի վերաբերյալ:

    1. Հավաքածուն տեղակայվում է չգործունացված, տեղակայումից հետո պետք է գործունացնել այն:
    2. Windows-ի ծառայությունները, ընթացները և բաղադրիչները թողնված են լռելյայն: Ոչինչ չի ջնջվել և փոփոխվել:
    3. Տարբերակները միացված են մի պատկերում, մշակողի սովորական միջոցներով՝ Microsoft Windows ADK KIT.
    4. Հավաքածուում ինտեգրված են այն արդիացումները , որոնք հնարավոր է ինտեգրել պատկերում: Որոշ արդիացումներ հնարավոր է տեղադրել միայն արդեն տեղակայված համակարգում, այսինքն տեղակայումից հետո կարիք կլինի Windows-ի արդիացումների կենտրոնից մի քանի արդիացումներ ձեռքով տեղադրել:
    5. Ներկառուցված "Windows-ի Պաշտպանիչը " և UAC-ը (օգտագործողի հաշվի կառավարում) բավականաչափ խիստ արգելակում են համակարգի աշխատանքը: Լռելյայն նրանք թողարկված են: Անջատել նրանց, թե ոչ, որոշեք ինքներդ:
    6. Համակարգի պատկերը կարելի է գրել 8 ԳԲ USB կրիչի վրա:

Էլի օգտակար խորհուրդներ:

    Ավելի լավ է պատկերները ներբեռնել ստուգված աղբյուրներից: ՊԱՐՏԱԴԻՐ կերպով ստուգեք նիշքի հսկիչ գումարը (ավելի ճիշտ է այն ստանալ արտադրանքի հեղինակի կայքից): Ներբեռնեք և տեղադրեք "HashTab" ծրագիրը, հետո մկան աջ կոճակով կտտացրե պատկերի նիշքի վրա և ընտրեք "Հատկություններ" միույթը: Անցեք "Հսկիչ գումարներ" ներդիրին (File Hashes): Հաշվարկվող թվերից յուրաքանչյուրը պետք է հավասար լինի կայքում նշված համապատասխան թվին:     Ինչպե՞ս գրել ներբեռնած գարծավար համակարգի պատկերը DVD-ի վրա: Կարելի է օգտագործել սկավառակի վրա գրելու տարբեր ծրագրեր՝ "CDBurnerXP" , Nero, Alhogol 120%, Ultra ISO և այլն: "Ստուգել գրված տվյալները" տուփում նշում կատարելը պարտադիր է: Համառորեն խորհուրդ է տրվում գրելուց հետո ստուգել գրված DVD սկավառակը հատուկ օժանդակ ծրագրերով՝ "Nero DiscSpeed" կամ "DVDInfoPro" ստուգելու կարդալու արագության սխալները: Եթե հայտմաբերվում են սխալներ կամ վար կարդացվող հատվածներ, խորհուրդ է տրվում պատկերը վերագրել նույն (DVD-RW) սկավառակի կամ ուրիշի վրա: Մանրմասն կարդացեք...

Լրացուցիչ տեղեկություններ.


Հավաքածուն ներբեռնել կամ քննարկել ու ստանալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է Ֆորումում կամ հարցնել հյուրերի գրքում.
forum     гостевая


Տրեկերներում իմ հավաքածուները NNM-Club   StreamZone

Քննարկումներ և հարցեր



  ՎԵՐԵՎ          


 
 

Տորրենտ կայքերում մեր հավաքածուների ներբեռնման հղումներ:

rutrack   nnmclub   strzon   strzon   burncd
webmoney Яндекс.Метрика
Яндекс цитирования yandex rambler free1gb_logo
val999 © 2011 - 2015  Իրավատերեր  Մշակումը եւ ձեւավորումը val999-ի  
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար
Կտտացրեք մեծացնելու համար